Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ները գործարկվել են։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը` կից հրապարակելով անօդաչու թռչող սարքի գործողության տեսանյութը։
«Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն գործողության մեջ»,– տեսանյութին կից գրել է նա։
Տեսանյութից երեւում է, թե ինչպես է հայկական արտադրության ԱԹՍ–ն իրականացնում իր առջեւ դրած առաջադրանքը:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր:
Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվել էին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը